Apple ընկերությունը փորձում է պայմաններ թելադրել Samsung-ին
Apple ընկերությունը պատրաստ է կարգավորել արտոնագրային վեճն իր գլխավոր մրցակցի հետ, եթե Samsung-ն ընդմիշտ հրաժարվի ամերիկյան ընկերության սարքավորումների «կլոնավորումից»։ Նման պայման է ներկայացվել երկու ընկերությունների բանակցությունների շրջանակում, որոնք փորձում են վերջ դնել երկարատև դատական քաշքշուկներին, հայտնում է vestifinance.ru-ն։
Apple-ի ներկայացուցիչները վստահեցնում են, որ սարքավորումների կրկնօրինակման արգելքը և որոշ տեխնոլոգիաների տարածման սահմանափակումը պայմանագրի անբաժանելի մասն են, և եթե Samsung-ը համաձայն չէ այդ պայմանների հետ, երկու ընկերությունների միջև համաձայնագիր չի լինի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ընկերությունները փոխզիջման են եկել, որը չի ներառում «կլոնավորման» կետը։










