Ասադը Սիրիայում տեղի ունեցող դեպքերը համեմատել է Հայոց ցեղասպանության հետ և մեղադրել Թուրքիային

17:52 • 21.01.14

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ֆրանսիական France Presse գործակալությանը տված հարցազրույցում Սիրիայում տեղի ունեցող դեպքերը համեմատել է Օսմանյան կայսրությունում հայերի և ասորիների ցեղասպանության հետ։

 

Ինչպես տեղեկացնում է «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը, Ասադը Սիրիայի տարածքում տեղի ունեցող անմարդկային ջարդերի համար մեղադրել է Թուրքիային և ակնարկ արել Հայոց ցեղասպանության մասին։

 

«Ժամանակակից պատմության մեջ օսմանցիները Թուրքիայի և Սիրիայի տարածքում կոտորել են մեկուկես միլիոն հայի և կես միլիոն ուղղափառ ասորիների»,- հիշեցրել է Սիրիայի նախագահը։

 

Որպես սիրիական ճգնաժամից դուրս գալու լուծում՝ նա նշել է քաղաքական ճանապարհը և երկու հիմնական քայլ առանձնացրել՝ երկխոսության հրավերն ու ահաբեկչության դեմ պայքարը։