Ադրբեջանցի զինվորը վիրավորվել է իրեն ամրակցված զենքից արձակված կրակոցից
Ադրբեջանական բանակի զինվորը վիրավորվել է իրեն ամրակցված զենքից արձակված կրակոցից, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ դա տեղի է ունեցել ճակատային գոտում գտնվող Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում:
19-ամյա Ռոյալ Ռամիզ օղլու Հուսեյնովն անվտանգության կանոնները խախտելու հետևանքով վիրավորվել է իրեն ամրակցված զենքից արձակված կրակոցից:
Զինվորը հոսպիտալացվել է ոտքի շրջանում ստացած վնասվածքով:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում հաստատել են փաստը:
Գործի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Հուսեյնովը զորակոչվել էր 2013 թվականի հոկտեմբերին:










