Ոստիկանությունը Կիևում քանդել է ցուցարարների պարսատիկը

09:00 • 21.01.14

Իրավապահները Կիևի Գրուշևսկու փողոցի վրա հակահարձակման և վահաններով ու փայտերով զինված ցուցարարների հետ բախման ժամանակ կարողացել են կոտրել ինքնաշեն պարսատիկը, այս մասին հաղորդում է ria.ru-ն:


Ներքին գործերի նախարարության «Բերկուտ» ստորաբաժանման աշխատակիցները փոքր խմբերով անընդհատ մոտեցել են ցուցարարների պաշտպանական գիծ՝ նրանց վրա կրակելով խլացնող պայթուցիկներ և քարեր նետելով:


Ընդ որում` ոստիկանության առջևում եղել են հատուկջոկատայինները՝ վահաններով: Այնուհետև ոստիկանությունը հետ է քաշվել։


Դրանից հետո իրավապահները սկսել են հարձակումը լայն ճակատով՝ ներքին գործերի զինվորների և «Բերկուտի» աշխատակիցների ողջ շարասյունը շարժվել է ցուցարարների պաշտպանության գծի կողմ՝ նրանց վրա քարեր նետելով:


Արդյունքում՝ պարսատիկը, որը ցուցարարները քաշել էին ավելի մոտիկ «ճակատային գծին», քանդվել է: Դրանից հետո իրավապահները հետ են քաշվել:


Հարձակման ժամանակ վառվել է ցուցարարներից մեկի հագուստը, սակայն այն միանգամից հանգցրել են:


Որոշ ժամանակ անց ցուցարարները սկսել են հարձակումը փողոցի ողջ լայնությամբ և ոստիկանությունը հետ է քաշվել վառված ավտոտրանսպորտի հետևում իր նախկին դիրքերին, իսկ զինված ցուցարարներն, իրենց հերթին, առաջ են շարժվել և կանգնել են նրանց առջև:


Ցուցարարները շարունակում են ոստիկանության ուղղությամբ քարեր և «Մոլոտովի կոկտեյլներ» նետել, Կիևում իրավիճակը մնում է լարված: