Չեխիայի բանակը «դիմացկուն» Աստվածաշունչ է պատվիրել զինվորների համար

12:17 • 21.01.14

Չեխիայի պաշտպանության նախարարությունն օրիգինալ դիզայնով Աստվածաշնչի օրինակներ է պատվիրել զինծառայողների համար, գրում է Euromag-ը։

 

Հայտնի է, որ զինվորականները գրքերը կստանան յուրահատուկ պինդ կազմով, որը կունենա բացվող-փակվող շղթա, Չեխիայի դրոշը, ինչպես նաև հատուկ կպչուն հատված, որի վրա ամրացվելու է զինվորի քարտը։

 

Նշվում է, որ սովորական Աստվածաշունչը դիմացկուն չէ զինվորական առօրյայի համար ու շատ արագ պատռվում է։

 

Պաշտպանության նախարարությունն արդեն 4.000 գիրք է պատվիրել։