Չիկագոյում տասնյակ քահանաներ, պարզվել է, մանկապիղծ են
Չիկագոյում (ԱՄՆ) ավելի քան 60 քահանա, պարզվել է, մանկապիղծ է։ Այսօր կհրապարակվեն փաստաթղթեր, որոնք հաստատում են նրանցից գրեթե կեսի հանցագործությունները, գրում է lenta.ru-ն՝ հղում կատարելով Associated Press-ին:
Չիկագոյի արքեպիսկոպոսարանը 2014թ. հունվարի կեսերին փաստաբաններին է փոխանցել նյութեր, որոնք ներկայացնում են քահանա մանկապիղծների զոհերի շահերը։ Փաստաբանների կարծիքով՝ այդ փաստաթղթերն ապացուցում են, որ եկեղեցու սպասավորների սեռական բնույթի հանցագործություններն անչափահասների հանդեպ թաքցվել են տասնամյակներ։ Այդ տեղեկության բացահայտումը գործարքի մի մասն է, որը կնքվել է արքեպիսկոպոսարանի և տուժածների միջև։
Կարդինալ Ֆրենսիս Յուջին Ջորջը, ով Չիկագոյի արքեպիսկոպոս է նշանակվել 1997-ին, հունվարի 12-ին պաշտոնապես ներողություն է խնդրել մանկապիղծների զոհերից։ Նա ընդգծել է, որ նման դեպքերի մեծամասնությունը հայտնի է եղել ոստիկանությանը։ Նրա խոսքով՝ հաճախ կողմերին հաջողվել է հարթել կոնֆլիկտը՝ առանց գործը դատարան հասցնելու։
Հանցագործությունների մեծ մասը կատարվել է մինչև 1988թ.։ Սակայն նման դեպքեր տեղի են ունեցել նույնիսկ մինչև 1996թ.։ Հետագայում արքեպիսկոպոսարանը ստիպված է եղել տուժածներին միլիոնավոր դոլարներ վճարել որպես փոխհատուցում։
Չիկագոյի մանկապիղծ քահանաների ամբողջական ցուցակը տեղադրված է արքեպիսկոպոսարանի կայքում։ Նրանցից ոչ ոք այլևս անմիջական կապ չունի եկեղեցու հետ։










