Չինական ռեստորանի տիրոջն ստիպել են ռեստորանի տանիքից հանել մերկ Բուդդայի արձանները (լուսանկարներ)

00:18 • 21.01.14

Չինական ռեստորանի տիրոջն ստիպել են պատերի վրայից հեռացնել 215 մետր բարձրությամբ մերկ արձանները, որոնք պատկերում են Բուդդային:


Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ Շանդոնգ նահանգում գտնվող ռեստորանի սեփականատերը որոշել է գովազդի համար օգտագործել հին չինական ավանդազրույցից հայտնի բուդդայական վանականների կերպարները, որոնք մագլցել են պատի վրայով՝ խոհարարուհու պատրաստած ճաշը փորձելու համար: Այս երևույթը զայրացրել է հավատավոր բուդդայականներին, ովքեր էլ պահանջել են հեռացնել արձանները:


Ըստ ավանդազրույցի՝ ոմն գիտնական ճանապարհորդելիս է եղել և իր հետ ճաշի համեմունքներ է տեղափոխել: Երբ վերջինս կանգ է առել հանգստանալու Բուդդայական տաճարի մոտ, վանականներից մեկն, առնելով նրա պատրաստած ճաշի բույրը, չի կարողացել դիմադրել բույրին և փորձել է ցատկել պատի վրայով և համտեսել այն: