Դաղստանի փոխվարչապետը ձերբակալվել է խարդախության մեղադրանքով
Դաղստանի փոխվարչապետ Մահոմեդգուսեն Նասրութդինովը ձերբակալվել է Մոսկվայում առավել խոշոր չափերի խարդախության մեջ ներգրավված լինելու կասկածանքով, այս մասին հայտնում է lenta.ru-ն։
Ըստ տեղեկությունների՝ Նասրութդինովը կալանքի տակ է առնվել հունվարի 19-ին Վնուկովո օդանավակայանում, երբ Մախաչկալայից ժամանելիս է եղել Մոսկվա։
Հետաքննության վարկածով, Նասրութդինովը 2002թ., լինելով «Դաղստանռեգիոնգազ» ՍՊԸ-ի տնօրեն և «Դագգազ» ԲԲԸ նախագահ, գործարք է իրականացրել այդ երկու կազմակերպությունների միջև։
Գործարքի արդյունքում «Դագգազ»-ը 58 մլն ռուբլիով ձեռք է բերել 9 համայնքների գազային ցանցերի կարողությունը, որի իրական արժեքը այդ պահին կազմել է 197.73 մլն ռուբլի։
2013թ. փոխվարչապետն առաջարկել է «Գազպրոմ» ընկերությանը գնել այդ գազային ցանցերը 5 մլրդ ռուբլիով։










