Էլեկտրոնային մեքենաներն անցում են կատարում բենզինային շարժիչի (լուսանկարներ)
Մինչ մեքենաշինական ոլորտում ավելանում են էլեկտրոնային մեքենաները, որոշ տեխնոլոգիական հանճարներ համալրում են նորագույն էլեկտրոնային մոդելները բենզինային շարժիչներով: Նմանօրինակ մոդելներից մեկը՝ VL Destino-ն, ներկայացվել է Դեթրոյթի ավտոսարահի ժամանակ:
Ինչպես ներկայացնում է Rbc.ru-ն՝ այս մեքենան VL Automotive ընկերության արտադրանքն է, որի համասեփականատերն է դարձել GM-ի նախկին թոփ մենեջեր Բոբ Լուտցը: Այս մեքենաներն արտաքին տեսքով հիշեցնում են Karma հիբրիդը, որը մշակվել էր Fisker սնանկացած ընկերության կողմից:
Բոբ Լունցը մտադիր է գնել բոլոր չսպառված Karma մեքենաները և դրանք զինել բենզինային շարժիչներով: Այս փորձի առաջին արդյունքը դարձել է Destino-ն, որը համալրված է 6.2 լիտր ծավալով Corvette V8 շարժիչով, որի հզորությունը կազմում է 636 ձիաուժ և որն ունի վեց աստիճան ավտոմատ փոխանցման տուփ:
Մոդելի արժեքը կազմում է 200 հազար դոլար: Բոբ Լուտցը նշել է նաև, որ հնարավոր է նման ձևով փոխարինել նաև Tesla Model S էլեկտրական մեքենայի շարժիչը:














