Արտգործնախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

19:00 • 21.01.14

Հունվարի 21-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է իր առաքելությունն ավարտող Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։

Ինչպես հայտնում են նախարարությունից` Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնեցլ Ֆիլիպ Լեֆորին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը նպաստող երկուսուկեսամյա աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում։


Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, անդրադարձել տարածաշրջանային հակամարտություններին և դրանց հանգուցալուծման նպատակով գործադվոր ջանքերին:


Նախարար Նալբանդյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և սադրիչ գործողությունների վրա։ Նախարարն ընդգծել է, որ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների կողմից բազմիցս հնչող` հրադադարի ամրապնդման անհրաժեշտության մասին կոչերին և հորդորներին` հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջանի ու Արցախի միջև շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումների զոհ են դառնում ոչ միայն զինծառայողներ։

 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ նման սադրանքները խոչընդոտում են խաղաղ կարգավորման ուղղությամբ համանախագահների և Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը: