Դեռահասների շրջանում Facebook-ի «մահվան» մասին լուրերը չափազանցված են. The Daily Mail

10:28 • 21.01.14

Facebook սոցկայքն առաջատար է դեռահասների շրջանում, իսկ նրա «մահվան» մասին լուրերը խիստ չափազանցված են. այդպիսին են նոր հետազոտության արդյունքները, գրում է Газета-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը։

 

GlobalWebIndex հետազոտական ընկերության ղեկավար և հիմնադիր Թոմ Սմիթի խոսքով՝ քիչ են ապացույցներն այն մասին, որ սոցկայքի հեղինակությունը մարում է դեռահասների շրջանում։ Այդ մասին նշում էր University College London-ի հետազոտությունը։ Նոր լայնածավալ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Facebook-ը շարունակում է մնալ ամենահեղինակավոր սոցկայքը երիտասարդների շրջանում։

 

Համաձայն աշխարհի 32 երկրներում 170 հազ. օգտատերերի շրջանում արված հարցումների՝ Facebook օգտագործում են 16-19 տարեկան երիտասարդների 48.5%-ը։

 

Ըստ հեղինակության՝ 2-րդ տեղում է YouTube կայքը, որը պարբերաբար օգտագործում են դեռահասների 29%-ը։ Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Twitter սոցկայքը, որը յուրաքանչյուր ամիս օգտագործում է ամբողջ աշխարհի դեռահասների 26%-ը։

  

Դեռահասների շրջանում Facebook-ի «մահվան» մասին լուրերը չափազանցված են. The Daily Mail