Բրազիլացի ֆուտբոլիստներին թալանել են խաղից առաջ

12:58 • 21.01.14

Բրազիլիայում «Ֆորմոզա» ու «Բրազիլյենենսե» ֆուտբոլային թիմերի միջև հանդիպումից առաջ տեղի է ունեցել բավական տհաճ միջադեպ։

 

Ինչպես հայտնում է korrespondent.net կայքը, «Ֆորմոզայի» ֆուտբոլիստները խաղից առաջ մնացել են առանց մարզահագուստի և կոշիկների, քանի որ թիմի ավտոբուսը, որում եղել են խաղի համար անհրաժեշտ պարագաները, անհետացել է։

 

Ֆուտբոլիստները ստիպված են եղել մարզադաշտ հասնել տաքսով՝ հույս ունենալով, որ տնօրինությունը կկարողանա իրենց համար անհրաժեշտ մարզակոշիկներ գտնել։ Սակայն նման բան տեղի չի ունեցել, ու «Ֆորմոզայի» ֆուտբոլիստները զուտ տեխնիկական պարտություն են կրել խաղադաշտում։

 

Ենթադրվում է, որ գողություն իրականացնողն ավտոբուսի վարորդն է, ում դեմ արդեն քրեական գործ է հարուցվել։