ՌԴ Առաջին ալիքը 48 մլն ռուբլի է հավաքել քաղցկեղով հիվանդ Ժաննա Ֆրիսկեի համար

12:55 • 21.01.14

Մեկ օրվա ընթացքում ռուսաստանյան Առաջին ալիքին հաջողվել է ավելի քան 48 մլն ռուբլի հավաքել երգչուի Ժաննա Ֆրիսկեի համար, որը, ինչպես հաստատվել էր նախօրեին, հիվանդ է քաղցկեղով:

 

Նշված ալիքի լրատվականից հայտնել են, որ առավոտյան ժամը 10-ի դրությամբ հավաքվել է 48 մլն 108 հազար 654 ռուբլի:

 

Երեկ երգչուհու քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելևը հաստատել էր նրա՝ քաղցկեղով հիվանդ լինելու մասին ասեկոսեն, նշել, որ պայքարում են Ժաննայի կյանքի համար:

 

Իսկ Առաջին ալիքը դրամահավաք էր սկսել SMS-երի միջոցով, որը շարունակվում է նաև այսօր: