Ինչպես են աճում և հավաքվում բոլորիս ծանոթ մրգերն ու բանջարեղենները (լուսանկարներ)

22:03 • 21.01.14

Տոնական սեղանի անբաժան մաս կազմող որոշ պտուղներ, մրգեր, բանջարեղեններ, որոնցից են` ձիթապտուղը, ծնեբեկը, անանասն ու գետնանուշը, օգտակար և բուժիչ հատկություններ ունեն և հատկապես` բարձրացնում են իմունիտետը հենց ձմեռային ամիսներին:


Bigpicture.ru-ն ներկայացրել է, թե ինչպես են աճում բոլորին քաջածանոթ մրգերը, բանջարեղեններն ու պտուղները:


Ամբողջ աշխարհում գոյություն ունի սև ձիթապտուղ, որը ձիթենու հասունացած պտուղն է, և կանաչ ձիթապտուղ, որը ձիթենու դեռ չհասունացած պտուղն է:


Այսպիսի տեսք ունի բրյուսելյան կաղամբը՝ ձախից՝ ցողունի վրա, իսկ աջից՝ արդեն հավաքած վիճակում:


Գետնանուշն, ինչպես պարզվում է, աճում է հողի վրա և պատված է պինդ կեղևով, իսկ միջուկն ու սերմերը՝ բարակ կճեպով: Հետաքրքրական է, որ բույսի պտուղները տարածվում են հողի մակերեսին, սակայն երբ ծաղիկն ընկնում է, բույսի ոտիկն սկսում է աճել դեպի ներքև՝ ներթափանցելով հողի մեջ: 8-10 սմ խորության վրա էլ հասունանում են գետնանուշները (արախիս):

 

 

Ամենասննդարար մրգերից մեկը՝ նուռն, աճում է 5-6 մետր բարձրություն ունեցող ոչ մեծ թփերի վրա:

 

Կոկոսներն, ինչպես հայտնի է, աճում են արմավենու գագաթին, սակայն այս տեսակի արմավենին զարմացնում է իր բարձրությամբ՝ 27-30 մետր:


Որքան էլ տարօրինակ է, անանասն աճեցնում են ոչ թե ծառերի, այլ` հողի վրա: Մեկ անանասը կարող կշռել 2-15 կգ:


Ահա այսպես` ճահճուտներում կանգնած են հավաքում լորամրգի հատապտուղները, որոնցից այնուհետև համեղ և սննդարար ըմպելիքներ և աղանդեր են պատրաստում:


Կապարը հաճախ օգտագործում են մարինացված վիճակում: Դրանք աճում են տարածվող բույսի սպիտակ ծաղիկներից:


 

Ինչպես են աճում և հավաքվում բոլորիս ծանոթ մրգերն ու բանջարեղենները (լուսանկարներ)