Այսօր Գրկախառնությունների միջազգային օրն է
Աշխարհում այսօր նշվում է ամենայուրահատուկ տոներից մեկը՝ Գրկախառնությունների միջազգային օրը (International Hug Day), գրում է calend.ru-ն։
Այն հիմնվել է ԱՄՆ-ում 1986թ.՝ Գրկախառնությունների ազգային օր անվանումով, այնուհետ արագ տարածվել է ամբողջ աշխարհում։
Ըստ տոնի ավանդույթի՝ ընկերական գրկախառնություն կարելի է ունենալ նաև անծանոթ մարդու հետ։
Թեև տոնը բավական երիատասարդ է, սակայն այսօր դժվար է իմանալ, թե ով է հեղինակը և ինչու է ընտրվել հենց հունվարի 21-ը։










