Իրանն առաջին անգամ նավեր է ուղարկել Ատլանտյան օվկիանոս

17:34 • 21.01.14

Իրանի ռազմածովային ուժերի նավերը հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ուղևորվել են Ատլանտյան օվկիանոս, հայտնում է Взгляд-ը։

 

«Նավերի խնդիրը կլինի պայքարը ծովահենության դեմ և ուսումնամարզական միջոցառումների կատարումը»,- Բենդեր Աբաս նավահանգստում ասել է ՌԾՈՒ գլխավոր հրամանատար կոնտր-ադմիրալ Հաբիբոլա Սայարին։

 

Նրա տեղակալ Մահմուդ Մոուսավին նշել է, որ ուղարկելով նավերը միջազգային ջրեր՝ Թեհրանը ցանկանում է հայտարարել խաղաղության ու բարեկամության մասին, սակայն միևնույն ժամանակ այլ երկրների ցուցադրել իր պաշտպանական հնարավորությունները։

 

Իրանի ռազմանավերն արդեն մոտ 30 հեռավոր ուղևորություններ են իրականացրել, սակայն հիմնականում նրանց վերջնակետն են դարձել Աֆրիկայի արևելյան ծովափերի ջրերը և Ադենյան ծովածոցի ջրային տարածքը, որտեղ ակտիվորեն գործում են ծովահենները։