Լեհ լրագրողը Լավրովին 1 շիշ օղի է նվիրել
Լեհ լրագրողը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին ազգային արտադրության մեկ շիշ օղի է նվիրել՝ ի պատասխան ռուս պաշտոնյայի՝ լեհական օղու մասին դիտարկմանը, տեղեկացնում է Взгляд-ը։
«Սերգեյ Վիկտորովիչ, երբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Փարիզում հանդիպման ընթացքում ձեզ կարտոֆիլ նվիրեց, դուք հիշեցիք Լեհաստանի մասին։ Մենք նույնպես հիշում ենք, և Ձեզ համար նվեր ենք պատրաստել»,-ասել է նա և նախարարին փոխանցել թունդ խմիչքի շիշը։
«Սա ժիչա չէ, սակայն ձեր նվերը ես վերցնում եմ հետս»,-ասել է նա՝ լքելով դահլիճը, որտեղ տեղի էր ունենում ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսը։
Հիշեցնենք, որ Փարիզում հունվարի 13-ին տեղի ունեցած բանակցությունների ընթացքում պետքարտուղար Քերին ռուս նախարարին երկու կարտոֆիլ էր նվիրել, ինչը երկու պատվիրակությունների ծիծաղն էր շարժել։ Իսկ այսօր հայտնի է դարձել, որ նախարարը կարտոֆիլները ֆերմերներին է հանձնել։










