Կիևի իշխանությունները հաշվել են ցուցարարների պատճառած վնասները

17:14 • 21.01.14

Կիևի քաղաքային պետական վարչակազմի (ԿՔՊՎ) նախնական հաշվարկներով՝ Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում ցուցարարների գործողությունների վնասը կազմել է 14 միլիոն գրիվեն (56,3 մլն ռուբլի): Այդ մասին հայտարարել է ԿՔՊՎ ղեկավարի պաշտոնակատար Անատոլի Գոլուբչենկոն, գրում է Взгляд-ը:

 

Գոլուբչենկոյի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները վնասները հաշվարկել են ոչ միայն Անկախության մայդանում, այլև մի քանի շենքերում: Ընդ որում՝ «անտիմայդանի» ներկայացուցիչները համաձայնվել են 300 հազար գրիվեն վճարել Մարիինյան զբոսայգում հասցրած վնասի համար, սակայն դեռ չեն մուծել գումարը:

 

Միևնույն ժամանակ Գոլուբչենկոն հայտարարել է դատախազություն դիմելու մտադրության մասին՝ խնդրանքով՝ օգնել պարզել, թե ով է պատասխանատվություն կրելու Գրուշևսկու փողոցում հասցված վնասի համար: