Կիևում «Բերկուտին» է միացել «Յագուարը»
Կիևի Գրուշևսկու փողոցում՝ ցուցարարների բարիկադների մոտ, «Բերկուտ» հատուկ ջոկատի աշխատակիցներին են միացել «Յագուար» հատուկ ջոկատի ներկայացուցիչները, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով УНИАН գործակալությանը:
«Յագուար»-ն Ուկրաինայի ներքին գործերի նախարարության հատուկ ստորաբաժանում է, որը գտնվում է Վիննիցկայա շրջանում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ուկրաինական «Վիքիպեդիան» հայտարարել է ի նշան բողոքի մասնակի անջատումների մասին:










