Կիևում մեկ օրվա ընթացքում բուժօգնության է դիմել 1.500 մարդ
«Եվրամայդանի» բուժծառայության համակարգող Օլեգ Մուսիյը հայտարարել է, որ վերջին օրվա ընթացքում Կիևում մոտ 1.500 վիրավոր է դիմել բուժօգնության, հաղորդում է Interfax.ru-ն:
Համակարգողի խոսքով՝ դիմումների մոտ 80 տոկոսը կապված են եղել ձեռքերի, ոտքերի և դեմքի վնասվածքների հետ:
Մուսիյը նաև նշել է, որ ներկայում «Եվրամայդանի» բուժծառայության և պետական բժշկության միջև համագործակցությունում նկատվում է բացասական միտում:
«Մեզ հայտնի են բուժծառայության գործունեությանը միջամտության բազմաթիվ փաստեր, որոնք տեղի են ունենում հիվանդին հիվանդանոց տեղափոխելու փուլում»,- պատմել է նա:










