Ռուսաստանի և Վրաստանի հարաբերություններն արգելակում է Թբիլիսիի կողմից իրողությունները չճանաչելը. Լավրով
Վրաստանի կողմից 2008 թվականի պատերազմից հետո տարածաշրջանում ձևավորված իրողությունները չճանաչելը խոչընդոտում է Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերությունների զարգացմանը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում, գրում է ria.ru-ն:
Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը սկզբունքորեն կողմ է մարդկանց միջև շփումները հեշտացնելուն:
«Գլխավոր խնդիրն այն է, որ մենք չենք կարող փոխել իրողությունները, որոնք ձևավորվել են Սաակաշվիլիի (Վրաստանի նախկին նախագահ) հրահրած պատերազմից հետո»,- ընդգծել է Լավրովը:
«Շատ հաճախ պրակտիկ հարցերում մենք բախվում ենք այդ խնդրին: Եվ դա մեզ պարբերաբար խանգարելու է և կագնեցնելու է մեր հարաբերությունները»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:










