Լավրովն ԱՄՆ-ի պետքարտուղարի նվիրած կարտոֆիլները հանձնել է ֆերմերներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նվիրած 2 կարտոֆիլը տվել է Կուբանում գտնվող ֆերմերային տնտեսությանը՝ փորձարկումների համար, գրում է РИА Новости-ին։
Ամերիկացի պաշտոնյան իր ռուս գործընկերոջը 2 կարտոֆիլ էր նվիրել Փարիզում կայացած հանդիպման ընթացքում։ Քերին այդ ժամանակ նշել էր, որ մինչ այդ Լավրովի հետ հեռախոսային զրույցներից մեկի ժամանակ կատակով քննարկել են ամերիկյան Այդահո նահանգի կարտոֆիլը։










