Լենինի մահվան օրը Ժիրինովսկին առաջարկել է հուղարկավորել նրան

11:03 • 21.01.14

Ռուսաստանցի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին հանդես է եկել առաջարկով` վերացնել Մոսկվայի Կարմիր հրապարակի գերեզմանավայրերը և մասնավորապես դամբարանից հանել Վլադիմիր Լենինի մարմինը, հայտնում է Interfax-ը:

 

Ժիրինովսկին հայտարարությունն արել է Լենինի մահվան օրվա առիթով, որն այսօր է։

 

Սկանդալային գործիչն առաջարկել է որպես վերահուղարկավորման վայր նկատի ունենալ Միտիշչենսկոյե գերեզմանատունը:

 

Ժիրինովսկին նկատել է, որ այնտեղ բոլորը կտեղավորվեն, իսկ տարածքը կհերիքի դեռ 50 տարի էլ հուղարկավորություններ անելու համար: