Ամերիկացին աղքատների խնդիրների շուրջ հետաքրքրություն է ստեղծում` բոկոտն շրջելով

10:16 • 21.01.14

Ամերիկացի վարսահարդարը Լուիսվիլ քաղաքից (Կոնեկտիկուտի նահանգ) որոշել է ամբողջ տարին ոտաբոբիկ անցկացնել, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

 

Ռիչարդ Հեջինսը ցանկանում է այդ կերպ ուշադրություն հրավիրել հասարակության աղքատ խավի խնդիրների վրա, որոնք իրենց համար նույնիսկ կոշիկ գնել չեն կարող:

 

Նա իր ակցիան սկսել է անցած տարվա դեկտեմբերի 4-ին: Հենց այդ օրը եկած ձյունը Հեջինսին ստիպել է տարակուսել, սակայն ինչ-որ մեկը 5 դոլար է նվիրաբերել աղքատների օգնության նրա հիմնադրամին, ինչը նրան խրախուսել է շարունակել:



Հեջինսը պատմել է նաև, թե ինչ տարբեր է համաքաղաքացիների ռեակցիան իր ակցիային:

Նա առայժմ չի նշում արդեն իսկ հավաքված միջոցների ծավալը, բայց խոստովանում է, որ ոտքերն ահավոր ցավում են: Միևնույն ժամանակ նա նշում է, թե վստահ է` անում է իր կյանքի լավագույն գործը: