Վնաս ՄԱԿ-ի իմիջին, բայց ոչ աղետ. Ռուսաստանի գնահատականը չեղարկված հրավերին
Ռուսաստանն իր գնահատականն է տվել Իրանին Սիրիայի հարցով բանակցությունների հրավիրելուց ՄԱԿ-ի հրաժարվելուն, հայտնում է Associated Press-ը: Ըստ այդմ` ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովի գնահատականով՝ դա կվնասի ՄԱԿ-ի իմիջին:
Սակայն, ըստ Լավրովի, թեպետ Իրանին դուրս թողնելը սխալ է, դա այնուամենայնիվ աղետ չէ:
Լավրովը նշել է, թե այս պատմությունը չի օգնի ՄԱԿ-ի հեղինակության ամրապնդման առումով: Ռուսաստանն առաջվա պես Իրանի մասնակցությունն էական է համարում:
Իրանի մասնակցությունը Սիրիայի հակամարտության կարգավորման բանակցություններին հիմնական վիճարկումների հարց է դարձել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: ՄԱԿ-ն իր լուծումն էր առաջարկել նախօրեին, սակայն Շվեյցարիայում նախատեսված հանդիպումից ընդամենը մեկ օր առաջ հրաժարվել է դրանից:










