Օլանդը հայտարարել է, որ Ելիսեյան պալատում էլ ոչ մի առաջին տիկին չի լինի

16:37 • 21.01.14

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով վերջերս հայտնվել էր սիրային սկանդայի կենտրոնում, Նիդեռլանդներ կատարած այցի ժամանակ լրագրողներին տեղեկացրել է, որ ապագայում երկրի ղեկավարի պաշտոնական նստավայր Ելիսեյան պալատում էլ ոչ մի առաջին տիկին չի լինի։

 

France's President Francois Hollande raises a toast with Netherlands' King Willem-Alexander toasts at the royal palace Noordeinde in The Hague this afternoon


Ինչպես նշում է Daily Mail-ը, նախագահի խորհրդատուները նրան քաջալերել են 48-ամյա քաղաքացիական կնոջից՝ Վալերի Տրիերվեյլերից բաժանվելու և ամուրու կյանք վարելու հարցում։

 

Happier times: The couple are pictured in celebrating Hollande's election win in Tulle in 2012, with the leader offering his girlfriend a rose


Օլանդին մոտ կանգնած աղբյուրները ևս փաստել են, որ զույգի հարաբերություններն ավարտված են։ Հաղորդվում է, որ նախագահը Տրիերվեյլերի կարգավիճակի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա մինչև փետրվար։

 

Հիշեցնենք, որ Օլանդի շուրջ սկանդալը ծագել էր, երբ ֆրանսիական Closer ամսագիրը հրապարակել էր լուսանկարներ, որոնցում նախագահը գիշերով այցելում է իր 41-ամյա սիրուհուն՝ մասնագիտությամբ դերասանուհի Ժյուլի Գայեին։

 

President Hollande has been accused of having an affair with the actress Julie Gayet, 41President Hollande has been accused of having an affair with the actress Julie Gayet, 41