Ֆուտբոլիստն ու իր կինը կարող են հայտնվել բանտում նոթբուք գողանալու համար

15:00 • 21.01.14

Բելգիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Էնդրախտ Ալստ» թիմի 32-ամյա հարձակվող Ստավրոս Գլուֆցիսն իր կնոջ հետ միասին կարող է հայտնվել անազատության մեջ՝ 3 տարվա վաղեմության կողոպուտի համար:


Ինչպես տեղեկացնում է բելգիական մամուլը, ամուսնական զույգը 2011 թ. դեկտեմբերին այցելել են կենցաղային տեխնիկայի խանութ, որտեղից հեռացել են 800 եվրո արժողությամբ համակարգիչ գողանալով:


2012 թվականին, Գլուֆցիսն ու իր կողակիցը 7-ամսյա պայմանական բանտարկության են ենթարկվել: Այդուհանդերձ, երկուսն էլ ներկա չեն եղել իրենց մասով դատավարությանը, քանի որ, նրանց վկայակոչությամբ, իրենց ծանուցումներ չեն ստացել: Դատարանի վերջնական որոշումը կայացվելու է 2014 թ. փետրվարի 3-ին:


Ֆուտբոլիստին ու նրա կնոջը սպառնում է ինչպես բանտարկություն, այնպես էլ՝ ուղղիչ աշխատանքներ՝ որոշակի փորձաշրջանով: