Չիլիացի կինը 110 դոլարով Facebook-ով վաճառել է իր նորածին երեխային
Տասնութամյա չիլիացի Վերոնիկա Կարեյրա Չապարոն ձերբակալվել է՝ Facebook սոցկայքի միջոցով սեփական նորածին երեխային 110 դոլարի դիմաց վաճառելու պատճառով։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, իրավապահները ձերբակալել են նաև նրա մորն ու քրոջը, ովքեր օգնել են Վերոնիկայի երեխայի վաճառքի կազմակերպման հարցում։
Հայտնի է, որ Վերոնիկան հղիացել է իր ընկերոջից, ով ամեն ինչ պատմել է աղջկա ընտանիքին։ Արդյունքում Վերոնիկայի մայրն աղջկան 3 տարբերակ է առաջարկել՝ հղիության արհեստական ընդհատում իրականացնել, վաճառել երեխային կամ նրան տանել մանկատուն։
Աղջիկը որոշել է վաճառել փոքրիկին, ինչի պատճառով այժմ պատասխան կտա դատարանի առաջ։










