Սպարտակ Ղուկասյանն սպառնում է վերացնել Սամվել Բալասանյանին

22:39 • 21.01.14

Գյումրիից ստացված տեղեկություններով` նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին իր ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը, նրա հասցեին հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցրել: Ականատեսների վկայությամբ` խումբը եղել է զինված, և Սպարտակ Ղուկասյանը սպառնացել է «խփել տալ» Բալասանյանին:

 

Հիշեցնենք, որ նախկինում ևս նման դեպքեր եղել են, ու թեև դրանք հանրային մեծ հնչեղություն են ստացել, բոլոր դեպքերում Վարդան Ղուկասյանի տղան կարողացել է չոր դուրս գալ` մնալով ազատության մեջ:

 

Tert.am-ի հավաստի տեղեկություններով` դեպքը տեսանկարահանվել է տարածքում տեղադրված տեսախցիկներով:

Կատարվածի շուրջ իրավապահ մարմինների մեկնաբանությունը կներկայացնենք վաղը: Աառայժմ պարզ չէ` նշված միջադեպի առթիվ ոստիկանությունում գործ հարուցվե՞լ է, թե՞ոչ:

Ըստ գյումրեցիների` կատարվածի նպատակը քաղաքապետին կամ նրա մերձավորներին սադրելն է՝ ներքաշելու կռիվների մեջ: