Հունաստանը մերժել է վերալիցքավորել «Ժնև-2»-ին մեկնող սիրիական պատվիրակության ինքնաթիռը
Հունաստանի իշխանությունները մերժել են վերալիցքավորել Սիրիայի պատվիրակության ինքնաթիռը, որը պետք է մեկնի «Ժնև-2» խաղաղ համաժողովին մասնակցելու։
Գործակալության տվյալներով՝ շվեյցարական Մոնտրյո ուղևորվող ինքնաթիռը՝ պատվիրակության անդամներով, հարկադիր վայրէջք է կատարել Աթենքում։
Օդանավակայանում հրաժարվում են վերալիցքավորել այն։ Տեղի ունեցածի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։










