Թաիլանդում 60 օրով արտակարգ դրություն է մտցվել
Թաիլանդի կառավարությունը երկրում 60 օր ժամկետով արտակարգ դրություն է մտցրել, տեղեկացնում է Взгляд-ը։
Նշվում է, որ արտակարգ դրությունը տարածվում է մայրաքաղաք Բանգկոկի և քաղաքին հարակից նահանգների վրա։
Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր, որ ահաբեկիչները, որոնք գտնվել են ցուցարարների շարքերում, նռնակներ են պայթեցրել։
Շաբաթ օրը նռնակի պայթյունի հետևանքով զոհվել էր մեկ, վիրավորվել 38 մարդ։ Կիրակի ընդդիմության հանրահավաքի ընթացքում երկու նռնակների պայթյունի հետևանքով վիրավորվել էր 28 մարդ։










