Ցուցարարներն Ուկրաինայի արևմուտքում արգելափակում են ներքին զորքերի զորամասերը

21:47 • 21.01.14

Ուկրաինայում մոտ 2.000 մարդ և շուրջ 200 մեքենա արգելափակում են Լվովում գտնվող ներքին զորքերի զորամասերը, որպեսզի նրանք չմեկնեն մայրաքաղաք: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Ուկրաինայի ՆԳՆ ներքին զորքերի մամլո ծառայությանը:


Բացի այդ` նշվում է, որ անհայտ մարդիկ վնասել են ներքին զորքերի գնդի 2 մեքենա: Ըստ ՆԳՆ տվյալների` նրանց գործողությունները կհետաքննվեն Ուկրաինայի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով: Ոստիկանները նշում են, որ դեպքի վայրում են նաև դիմակավորված ծայրահեղական մարդիկ:


Իվանո-Ֆրանկովսկում էլ արդեն երկրորդ օրը ցուցարարներն արգելափակում են Ուկրաինայի ՆԳՆ ներքին գործերի 1241 զորամասը: Այս կերպ ցուցարարները փորձում էին կանխել զինվորականների` Կիև մեկնելը: