ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով համալսարան է տարհանվել

23:41 • 21.01.14

ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում գտնվող  համալսարաններից մեկում անհայտ անձանց կողմից իրականացված հրաձգության հետևանքով տարհանում է կազմակերպվել: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Associated Press-ին:

 

Սկզբնական շրջանում հրաձգության ձայների պատճառով ուսանողներին հրամայվել է թաքնվել, այնուհետև ոստիկանությունը տարհանել է համալսարանում գտնվողներին և սկսել  որոնման աշխատանքներ իրականացնել:

 

Զոհերի և վիրավորների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: Հետաքննությունը շարունակվում է: