ԱՄՆ-ն սխալմամբ համակարգչային վիրուսի հեղինակ է համարել ռուսաստանցի դեռահասին

01:14 • 21.01.14

Ամերիկյան համակարգչային անվտանգության IntelCrawler ընկերության մասնագետները սխալմամբ Սանկտ Պետերբուրգում բնակվող դեռահասին համարել էն վիրուսի հեղինակ: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով FoxNews-ին:


Ավելի վաղ The Washington Post-ը գրել էր, որ 17-ամյա ռուսաստանցին ստեղծել էր Kaptoxa ծրագիրը և տեղադրել այն համացանցում: Ծրագիրը ներբեռնվել է առնվազն՝ 60 անգամ: Ծրագրի միջոցով գողացվել են Target Corp.-ի 110 միլիոն բանկային քարտերի տվյալներ:


Այժմ IntelCrawler-ը հայտարարում է, որ վիրուսի հեղինակը Էնգելսյան տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտ է: Սակայն նշվում է, որ նախկին կասկածյալը ծրագրի հեղինակի հանցակիցն է:
 

ԱՄՆ-ն սխալմամբ համակարգչային վիրուսի հեղինակ է համարել ռուսաստանցի դեռահասին