Գ. Ծառուկյանը ԱԽ անդամ է, իր պարտականությունն է կատարում. Վ. Բաբայանը ԲՀԿ առաջնորդի՝ ՀՀ նախագահին դիմավորելու մասին

10:53 • 21.01.14

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Անվտանգության խորհրդի անդամ է:


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հիշեցրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք կուսակցությունում «անձի երկվություն» չկա, երբ Գագիկ Ծառուկյանը օդանավակայանում դիմավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ նույն օրը՝ Ազատության հրապարակի հանրահավաքում խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է պետական ռեկետի, գանձագողության ու այս ամենի վերջը գալու մասին:


«Պարոն Ծառուկյանը Անվտանգության խորհրդի անդամ է, և իր ԱԽ անդամի լիազորությունների և պարտականությունների շրջանակներում իրականացրած գործառույթներին ես չէի ցանկանա անդրադառնալ»,- Tert.am-ին ասաց Վահան Բաբայանը:


Նա այս համատեքստում հավելեց, որ կուսակցությունն իր քաղաքական գիծն ունի և իր քաղաքական հայտարարություններով հանդես է գալիս միասնական՝ «պարոն Ծառուկյանի գլխավորությամբ»: