Ուկրաինական «Վիքիպեդիան» օֆլայն կդառնա՝ ի նշան բողոքի

14:14 • 21.01.14

«Վիքիպեդիայի» ուկրաինական տարբերակն ամեն օր օֆլայն կդառնա ի նշան երկրի իշխանությունների կողմից ընդունված՝ համացանցում «էքստրեմիզմի» համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքի դեմ բողոքի: Այդ մասին հաղորդագրությունը հայտնվել է ինտերնետ-հանրագիտարանի գլխավոր էջում, գրում է lenta.ru-ն:

 

Բողոքը կսկսվի երեքշաբթի՝ ժամը 16:00-ին: Կայքն անհասանելի կլինի կես ժամ, ինչից հետո կրկին կվերսկսի աշխատանքը նախկին ռեժիմով: Հետագայում «Վիքիպեդիայի» անջատումները 30 րոպեով կկրկնվեն ամեն օր:

 

«Ուկրաինայի իշխանությունների ընդունած օրենքները կարող են լրջորեն վնասել ինտերնետի ազատությանը և հենց «Վիքիպեդիային»»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ուկրաինացիներին է դիմել զսպվածության կոչով: Նա նաև հիշեցրել է խաղաղ հավաքների իրավունքի և խոսքի ազատության մասին, ինչպես նաև խորհուրդ տվել կառուցողական երկխոսություն սկսել:

Ուկրաինական «Վիքիպեդիան» օֆլայն կդառնա՝ ի նշան բողոքի