Հալեպում հայ է զոհվել

10:50 • 22.01.14

Հալեպի Ջդեյդե շրջանում երեկ հրասանդի արկի պայթյունի հետևանքով հայ է զոհվել։

 

Ինչպես տեղեկացնում է Բերիո հայոց թեմի առաջնորդարանի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը, հայ համայնքի հերթական զոհը 1960թ.-ին ծնված Ասատուր Տիգրանյանն է։
 

Ասատուրի հուղարկավորության արարողությունը տեղի է ունենալու այսօր՝ Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցուց։

 

«Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջն իր հերթին տեղեկացնում է, որ Հալեպում այսօր մի քանի ժամով վերականգնվել է էներգամատակարարումը։

 

Վերջին 4 օրերի ընթացքում Հալեպում հերթական անգամ անջատված էր էներգամատակարարումը, և քաղաքը խավարի մեջ էր։