Աուրելյա Գրիգորիուն պնդում է, թե իրեն հետապնդում են անհայտ անձինք
«Չնայած այն հանգամանքին, որ հայերի կողմից ուղղակի հարձակումներ չկան, անուղղակի սպառնալիքները շարունակվում են։ Այժմ ինձ հետապնդում են անհայտ անձինք, իմ ամուսինը ստիպված է ապահովել իր անվտանգությունը»,- ԱՊԱ գործակալության հետ զրույցում ասել է Մոլդովայի խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպան, փաստաբան Աուրելյա Գրիգորիուն։
Նրա խոսքով՝ խնդիրները, որոնք կապված էին Ռիշկանում իր մոր բնակարանի հետ, արդեն լուծվել են։ «Ինձ խոստացել են այլևս չանհանգստացնել իմ մորը»,-ասել է նա։
Գրիգորիուն հավելել է, որ նա շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը։
«Օմբուդսմենի մասին օրենքն այժմ խմբագրվում է։ Քանի դեռ օրենքը չի ընդունվել, ես շարունակելու եմ իրականացնել պարտավորությունները»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Երևանում Աուրելյա Գրիգորիուն սկանդալային հայտարարությամբ էր հանդես եկել՝ խորհրդարանում հայտարարելով, թե «Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20%-ը»։










