Ադրբեջանցի զինծառայողը մահացել է սրտային անբավարարությունից

12:00 • 22.01.14

Ադրբեջանական բանակում ևս մի զինծառայող է մահացել, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը։


Դեպքը տեղի է ունեցել Նախիջևանում տեղակայված զորամասերից մեկում։ Զինծառայող Աքպեր Աջարօղլու Ալիևը մահացել է սրտային անբավարարությունից։

 

Պաշտպանության նախարարությունը հաստատել է զինվորի մահվան փաստը։