«Բերկուտը» փորձել է քանդել ցուցարարների բարիկադները (ուղիղ միացում)

12:18 • 22.01.14

Ուկրաինայի «Բերկուտ» հատուկ ջոկատի աշխատակիցները հունվարի 22-ի առավոտյան փորձել են քանդել Կիևի կենտրոնական Գրուշևսկու փողոցում գտնվող բարիկադները, որտեղ շարունակվում են «Եվրամայդանի» ակտիվիստների և իրավապահ մարմինների միջև բախումները: Դրան ի պատասխան, ինչպես հաղորդում է Interfax.ru-ն, ցուցարարները սկսել են ոստիկանության վրա քարեր և դյուրավառ հեղուկով շշեր նետել:

 

Ցուցարարներին, այնուամենայնիվ, հաջողվել է ստիպել «Բերկուտի» մարտիկներին հետ քաշվել, որոնք հարձակման ընթացքում արցունքաբեր գազ և պայթուցիկներ են օգտագործել:

 

Բախումների վայր են ժամանում շտապօգնության մեքենաները, գրում է lenta.ru-ն: Վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան: Հայտնի է, որ մի քանի ցուցարարների ոստիկանները ձերբակալել են: Ոստիկանները ոլորել են նրանց ձեռքերը և տարել: