Լաս Վեգասի որոշ խաղատներում հնարավոր կլինի վճարել բիթքոիններով

10:26 • 22.01.14

Լաս Վեգասում (ԱՄՆ) 2 խաղատներ սկսել են բիթքոիններ ընդունել վճարման դիմաց, հայտնում է Forbes-ը:

Խոսքը D Las Vegas-ի և Golden Gate-ի մասին է: Աղբյուրը նշում է, որ այդ խաղատների ղեկավարները վիրտուալ դրամամիջոցը ներմուծել են «մի քանի մշտական հաճախորդների խնդրանքով»:

 

Նշվածներից առաջինի ղեկավարությունից հայտնել են, որ սա ադապտացիա է նոր տեխնոլոգիաներին, և հպարտություն են հայտնել, որ իրենք առաջինն են:

 

Սակայն միևնույն ժամանակ հյուրերը չեն կարողանա վիրտուալ արժույթով վճարել խաղասեղանի առաջ: Բիթքոինները կընդունվեն միայն մի քանի ռեստորանում, սրճարանում և հուշանվերների խանութում, ինչպես նաև խաղատան հյուրանոցի համարի համար վճարելու նպատակով:

 

Բիթքոինը (Bitcoin) վիրտուալ արժույթ է, որը հայտնվել է 2009-ին: Կարող են օգտագործվել էլեկտրոնային ֆինանսական գործարքներում, այդ թվում` առցանց խանութներում ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելու համար:
 

Լաս Վեգասի որոշ խաղատներում հնարավոր կլինի վճարել բիթքոիններով