Բարմենը փորձել է ձերբակալել Թոնի Բլեերին՝ Իրաքում հրահրած պատերազմի համար
Լոնդոնի ռեստորաններից մեկում որպես բարմեն աշխատող Թվիգի Գարսիան փորձ է արել ինքնուրույն ձերբակալել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերին։
Ինչպես հայտնում է Euromag-ը, իմանալով, որ հաստատության այցելուների թվում է նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյան, բարմենը որոշել է նրան ձերբակալել՝ քաղաքական գործչին անվանելով ռազմական հանցագործ։ Թվիգին մանրամասնել է, որ իրեն առանձնահատուկ դժգոհություն է պատճառում Իրաքում անհիմն պատերազմ սկսելը։
Մոտենալով այն սեղանին, որի շուրջ Բլեերը ճաշել է ընտանիքի անդամների ու ընկերների հետ, բարմենն ասել է. «Պարոն Բլեեր, սա քաղաքացիական ձերբակալություն է։ Ես առաջարկում են Ձեզ ինձ հետ գնալ մոտակա ոստիկանական բաժանմունք ու պատասխան տալ գործած հանցագործությունների համար»։
Euronews-ը տեղեկացրել է, որ Բլեերը հրաժարվել է Թվիգիի հետ գնալ՝ փոխարենը նրա հետ զրուցելով Սիրիայում ծավալվող պատերազմի մասին։










