Բրազիլիայում սկսել են վերականգնել կայծակի հարվածից վնասված Փրկչի արձանը

09:19 • 22.01.14

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում մի խումբ մասնագետներ սկսել են վերականգնել Փրկչի հայտնի արձանը, որը մի քանի օր առաջ վնասվել էր կայծակի հարվածից, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով լատինամերիկյան ԶԼՄ-ներին։

 

Կայծակի հարվածից կոտրվել էր արձանի աջ ձեռքի մեծ մատը։ Իշխանությունները որոշել են վերականգնել նաև ավելի վաղ կոտրված ևս մի մատ և արձանի գլուխը։

 

Աշխատանքները կտևեն 4 ամիս։ Որոշում է կայացվել արձանի մոտ լրացուցիչ շանթարգելներ տեղադրել՝ նման միջադեպերը բացառելու և հազարավոր զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար։