Գարեգին Չուգասզյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանության աշխատակցի հետ
2014 թ. հունվարի 22-ին Նախախորհրդարանի գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանի և Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության երրորդ քարտուղար Սեյեդ Ջաֆառ Աղաիի միջև: Այս մասին տեղեկանում ենք Նախախորհրդարանի տարածած հաղորդագրությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների հեռանկարը և հնարավորությունները տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումների համատեքստում:










