Առաջիկա 100 տարվա ընթացքում եղանակային աղետների թիվը կավելանա երկու անգամ. կլիմայագետներ

19:18 • 22.01.14

Կլիմայագետները կանխատեսում են, որ ջերմաստիճանի անոմալ տաքացումը առաջիկա տարիներին կրկնակի կավելանա:


Ինչպես հայտնում է Rosbalt.ru-ն՝ Խաղաղ օվկիանոսի հասարակածային «Էլ-Նինյո» արևելյան տարածաշրջանում տեղի ունեցող տաքացումը, որն ուղեկցվում է մթնոլորտում ջերմոցային գազերի մակարդակի բարձրացմամբ, կուժեղանա, ինչը կարող է հանգեցնել երաշտի, տաք ավազային քամիների, ջրհեղեղների և ցիկլոնների:

 

Գիտնականներն ուսումնասիրության ընթացքում առանձնացրել են 20 կլիմայական մոդելներ և համեմատել էքստրեմալ տաքացումների հաճախականությունը տվյալ տարածաշրջանում՝ վերահսկվող ժամանակահատվածում՝ 1891-1990թթ. և 1991-2090թթ. ընթացքում: Փորձարկման արդյունքում պարզվել է, որ 20-ից 17 մոդելները տաքացման հնարավորություն են կանխատեսել:

 

 

 


 

Առաջիկա 100 տարվա ընթացքում եղանակային աղետների թիվը կավելանա երկու անգամ. կլիմայագետներ