Կիևի «Դինամո» մարզադաշտի սյունաշարից ընկած ցուցարարը չի մահացել

17:46 • 22.01.14

Կիևի վարչակազմից հաղորդել են, որ ցուցարարը, որն ընկել էր «Դինամո» մարզադաշտի սյունաշարից, ողջ է մնացել, հաղորդում է ntv.ru-ն: Նա հոսպիտալացվել է 17-րդ հիվանդանոց:

 

22-ամյա տղամարդը հարված է ստացել և վնասել կրունկը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ երիտասարդը մահացել է:

 

ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ սպանված ցուցարարներից մեկը բելառուս է, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությանը հայտնել են Ազգային դիմադրության շտաբից: