Facebook-ը մինչ 2017թ. կարող է կորցնել իր օգտատերերի 80%-ին. ամերիկացի փորձագետներ
ԱՄՆ Փրինսթոնի համալսարանի փորձագետներ Ջոն Քանարելան և Ջոշուա Սփեքլերը սոցկայքերով տարվածությունը համեմատել են վարակիչ հիվանդությունների հետ, գրում է ИТАР-ТАСС-ը։
Կիրառելով համաճարակային վերլուծության մեթոդներն ամբողջ աշխարհում տարածված Facebook սոցկայքի հանդեպ՝ նրանք եկել են այն եզրահանգման, որ կայքը գտնվում է հայտնիության անկման եզրին և մինչ 2017թ. կարող է կորցնել օգտատերերի 80%-ին։
Փորձագետները հրապարակել են իրենց աշխատանքն էլեկտրոնային arXiv գիտական արխիվում։ Սակայն նրանց կարծիքով՝ նման վարկածը գոյություն ունենալու իրավունք ունի, քանի որ իրենց կիրառած մոդելն անսխալ նկարագրել է մեկ այլ նախկինում հայտնի MySpace սոցկայքի ամբողջ «կյանքի փուլը»՝ հայտնվելուց մինչև մայրամուտ։










