Ֆիզիկներն ստեղծել են հատուկ թաղանթ, որն ապակին դարձնում է էկրան (տեսանյութ)
Մասաչուսեթցի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականներն ստեղծել են պատկերների պրոյեկտավորման համակարգ, որի միջոցով ցանկացած թափանցիկ մակերես հնարավոր է վերածել էկրանի: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Nature Communications-ին:
Տեխնոլոգիան օգտագործում է պոլիմերի մեջ թաթախված նանոմասնիկներ, որոնք ընտրողաբար տարածում են միայն որոշակի երկարության ալիքի լույսը: Էկրանի նախատիպն տեղծելու համար գիտնականներն օգտագործել են 60 նանոմետր տրամագծով արծաթե մասնիկներ, որոնք ներծծում են կապույտ գույնը:
Նանոմասնիկներով պոլիմերը հնարավոր է արտադրել բարակ թաղանթի տեսքով, որը կարող է էկրանի վերածել գրեթե ցանկացած մակերևույթ:










