Բիլ Գեյթսը հերքել է իր՝ Microsoft-ի գործադիր տնօրենի պաշտոնին վերադառնալու մասին լուրերը

16:46 • 22.01.14

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հերքել է այն ենթադրությունը, թե ինքը կարող է վերադառնալ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնին, հայտնում է vestifinance.ru-ն։

 

Ներկայիս գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը հրաժարական է տվել, և տնօրենների խորհուրդը նախորդ տարվա վերջից նրան փոխարինող է փնտրում։

 

Որոշ փորձագետներ կանխատեսում էին, որ Գեյթսը կվերադառնա պաշտոնին։ Սակայն այժմ բոլոր կասկածները ետևում են, Microsoft-ի հիմնադիրը չի պատրաստվում գլխավորել ընկերությունը։ Միևնույն ժամանակ, նա կմնա տնօրենների խորհրդում և կօգնի նոր գլխավոր տնօրենի ընտրության հարցում։

 

Բիլ Գեյթսը հերքել է իր՝ Microsoft-ի գործադիր տնօրենի պաշտոնին վերադառնալու մասին լուրերը