Երեխաների ագրեսիան 50%-ով կախված է գենետիկայից. հետազոտություն

23:01 • 22.01.14

Մոնրեալի համալսարանն ու Սեն-Ժյուստին հիվանդանոցի մասնագետներն ապացուցել են, որ փոքրիկ երեխաների ագրեսիվ պահվածքը գեների ազդեցության հետևանք է, սակայն չեն բացառել նաև շրջապատող միջավայրի ազդեցության դերը:

 

Ինչպես հաղորդում է Росбалт.ru-ն՝ սովորաբար ագրեսիվ պահվածքն առավել ցայտուն է արտահայտվում 2-4 տարեկան հասակում: Մասնագետներն ուսումնասիրել են 667 զույգ երեխաների պահվածքը և գենետիկան, իսկ ծնողներին խնդրել են գնահատել երեխաների ագրեսիայի մակարդակը, երբ նրանք կդառնան 20, 32 և 50 ամսական:


Պարզվել է, որ իրապես ֆիզիկական ագրեսիան առավել ակնհայտ արտահայտվում է շատ վաղ տարիքից: Սակայն ֆիզիկական ագրեսիան սկզբնական ցուցանիշների համաձայն՝ ուղիղ կապ է ունեցել գենետիկ և արտաքին գործոնների հետ:


Մասնագետների կարծիքով՝ գենետիկ ազդեցության հավանականությունը մոտավորապես 50% է, և մեծամասամբ երեխաներից շատերը կարողանում են հաղթահարել ագրեսիվ երևույթները: 

Երեխաների ագրեսիան 50%-ով կախված է գենետիկայից. հետազոտություն